-
27.12.2014|
14:08
Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ նախագահ Սերժ Սարգսյանը նստավայրում ընդունելության էր հրավիրել զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին: Սերժ Սարգսյանը շնորհավորել է ընդունելությանը մասնակցող լրագրողներին և ի դեմս նրանց՝ Հայաստանի բոլոր լրագրողներին ու լրատվամիջոցների աշխատակիցներին, մաղթել առողջություն և հաջողություններ, խաղաղ ու երջանիկ տարի:
-
27.12.2014|
13:59
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կրճատել է իր և բարձրաստիճան պաշտոնյաների ամանորյա արձակուրդների ժամկետը՝ երկրում տիրող իրավիճակի պատճառով։ 2015-ի ամանորյա տոներին ռուսաստանցիները կարող են հանգստանալ հունվարի 1-ից 11-ը։ Սակայն ոչ Պուտինը, ոչ էլ նախարարների կաբինետը նման երկարատև արձակուրդ չի վայելի այս տարի։
-
27.12.2014|
13:54
Նախագահ Սերժ Սարգսյանը Կենտրոնական բանկում մասնակցել է Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ կազմակերպված ընդունելությանը:
-
27.12.2014|
13:49
Միջազգային հեղինակավոր պարբերականները վերլուծում են Եվրասիական միության ստեղծման դրդապատճառները և կառույցի հեռանկարները:
-
27.12.2014|
13:47
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է երկրի ռազմական դոկտրինի փոփոխությունների մասին հրամանագիր:
-
27.12.2014|
13:46
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ասել է, որ ՆԱՏՕ-ին միանալու ՈՒկրաինայի ձգտումը վտանգավոր է Եվրոպայի համար: ՈՒկրաինայի ներսում միասնականություն չկա երկրում տիրող իրավիճակի կարգավորման վերաբերյալ։
-
27.12.2014|
13:45
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման, ելույթ ունենալով Հավայան կղզիներում տեղակայված ամերիկյան ռազմածովային բազայում, հայտարարել է Աֆղանստանում ԱՄՆ-ի զինուժի առաքելության ավարտի մասին։
-
27.12.2014|
13:43
Վրաստանի խորհրդարանում փոքրամասնության անդամ Ակակիա Բոբոխիձեի ելույթն ավարտվել է ծեծկռտուքով:
-
27.12.2014|
13:33
Օպերայի աջակցման հիմնադրամի «Օպերային արվեստը կրթօջախներում» նախագծի շրջանակներում երեկ Օպերային թատրոնում տեղի ունեցավ Երևանի երաժշտական №13 հատուկ դպրոց-ինտերնատի սաների փողային կազմի և Օպերային թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի փողային կազմի համատեղ համերգը, որը կրում էր «Սիմֆնիկ ապաքա» խորագիրը:
-
26.12.2014|
18:04
Ազգային անվտանգության ծառայության տարածած հաղորդագրության համաձայն, դեկտեմբերի 25-ին կաշառք ստանալու պահին ձերբակալվել է ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Խաչատուր Խաչատրյանը: